ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ադրբեջանը միտումնավոր վիժեցնում է խաղաղության պայմանագրի կնքումը

Ադրբեջանը միտումնավոր վիժեցնում է խաղաղության պայմանագրի կնքումը
28.08.2024 | 13:33

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Չնայած բանակցությունների գործընթացում դրական դինամիկա է նկատվում, և համաձայնագրի նախագծի զգալի մասը հանմաձայնեցված է, Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունները նախկինի պես պահպանվում են Հայաստանի Սահմանադրությունում և մի շարք այլ նորմատիվա-իրավական ակտերում։ Միևնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ Հայաստանը նաև տարածքային հավակնություններ ունի Թուրքիայի Հանրապետության հանդեպ։ Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»։

Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջ դնելով՝ Ադրբեջանը միտումնավոր վիժեցնում է խաղաղության համաձայնագրի կնքումը։ Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են, որ խաղաղության պայմանագրի հոդվածներն իրավական ավելի բարձր ուժ են ունենալու, քան 2 երկրների օրենսդրությունը, այդ դեպքում ՀՀ սահմանադրությունը ինչպե՞ս կարող է խոչընդոտ լինել այդ համաձայնագրի կնքմանը։ Ադրբեջանը, ՀՀ սահմանադրության փոփոխման պահանջ դնելով, գիտի, որ Հայաստանի բնակչության կողմից դա վատ է ընդունվելու, ընդամենը 10-15 տոկոս վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանը չի կարող ապահովել հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը։ Ադրբեջանի ղեկավարությունը քաղաքական հաշվարկներում ճիշտ է դուրս գալիս՝ ի տարբերություն սեփական քաղաքական գիծ, աշխարհայացք չունեցող, «ապրենք մինչև երկուշաբթի» սկզբունքով գործող Նիկոլ Փաշինյանի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 9710

Մեկնաբանություններ